ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի կայցելի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ տեղեկացրել է Ելիսեյան պալատը։ Երկու երկրների ղեկավարները կքննարկեն «արդար և ամուր խաղաղության պայմանները»՝ Ժնևում բանակցություններից հետո։ Տեղի կունենա նաև ամերիկյան «խաղաղ պլանի» քննարկում։               
 

Աղոթարան

Աղոթարան
06.11.2025 | 22:00
Տե՛ր,
լուսաբացին բացվում են աչքերս,
և հոգիս նորից ձգտում է Քեզ՝ նախքան ամեն ձայն, նախքան ամեն շունչ,
որ աշխարհը պիտի արտաբերի այսօր։
Տե՛ր,
Երբ հոգիս տկարանա՝ հիշեցրու ինձ Քո Խաչը, Քո Սերը, Քո խնամքը։
Երբ մթություն իջնի, հիշեցրու, որ լույսը միշտ վերադառնում է։
Քո ողորմությամբ պահպանի՛ր ինձ՝
ծույլությունից, դատողությունից, անհամբերությունից և տուր ինձ սիրտ՝ ներումով լցված։
Իմ Արարիչ,
Այս աշխարհում ամեն բան անցնում է, բայց Դու մնում ես հավիտյան։
Եվ ինչպես, որ արևը չի մոռանում ծագել,
այնպես էլ թող իմ հոգին երբեք չմոռանա փառավորել Քեզ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 1751

Մեկնաբանություններ